Այսօր՝ ապրիլի 12-ին, Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Նրանցից մեկը Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ է, որը բուժում է ստանում Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։
Տեղեկատվական շտաբի հաղորդմամբ` 6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:
Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:
ԱՀ ոստիկանության լրատվության ծառայության պետը «Հետքին» նոր հայտնեց, որ ոստիկանների և հաստատված կորոնվիրուսի վարակով անձանց հնարավոր շփումն ճշտվում է. «Ինքնամեկուսացված ոստիկան այս պահի դրությամբ չկա:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հայտնում է, որ շրջանում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Ֆեսբուքյան իր էջում նա դիմել շրջանի բնակիչներին:
Տեղեկատվական շտաբը նաև հաղորդում է, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:
Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: